Կիրակի , 19 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Mostly Cloudy
11°
Home » Լուրեր » Ի՞նչ պառակտում, բոլորը մեր թիմակիցներն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Ի՞նչ պառակտում, բոլորը մեր թիմակիցներն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Մայիս 18, 2017 15:02 Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

Պարտավոր ենք ժողովրդի վստահությունը, հավատը վերականգնել: Պետք է ներդրումներ կատարվեն, գումար դրվի, որ արտագաղթը ոչ թե շարունակվի, այլ հակառակը` մարդիկ հետ վերադառնան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան կուսակցությունների դաշինք» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը. «Ես ասել եմ 15 կետեր, որոնք անհրաժեշտ են բոլոր ոլորտներում` ուսանողին, լրագրողին, թոշակառուին, աշխատողին, արվեստի, մշակույթի բոլոր մարդկանց դա վերաբերվում է, առանց դրանց ուղղելու լավ բան չի կարող լինել»:

Անդրադառնալով դաշինքի ներսում եղած տրամադրություններին, մանդատները վայր դնելու վերաբերյալ խնդիրներին` Ծառուկյանն ընդգծեց. «Ի՞նչ պառակտում, դու տեսե՞լ ես` պառակտում լինի, բոլորն էլ աշխատելու են, բոլորը մեր թիմակիցներն են, նրանք մեծ գործ են կատարել: Բոլորի համար էլ լավ է լինելու, արդարացի է լինելու»:

Հարցին` Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելը ճի՞շտ է համարում, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Բոլոր իմ քայլերը ես ճիշտ եմ համարում, որը որ ես քննարկել եմ իմ թիմակիցների հետ, կուսակցության անդամների հետ»:

Իսկ արդյոք ճի՞շտ է համարում նրանց քայլերը, ովքեր հետ վերցրին մանդատները և գնացին ԿԸՀ, Ծառուկյանը հավելեց. «Լավ արեցին, գնացին, կեսը շտապել են, կեսը տեղեկացված չեն, կեսին էլ ես եմ ուղարկել, ի՞նչ եք ուզում»։

Ինչ վերաբերում է Ծառուկյանի ասածին, որ դրսից բզբզում են, ովքե՞ր են բզբզում, նա ասաց. «Ուրեմն` քամիներ են եղել և՛ ձեր կողմից, և՛ ուրիշ կողմից, և՛ մեր թիմակիցների կողմից»:

Ընտրությունների արդյունքների համար էլ, Ծառուկյանը վստահեցրեց, որ հիասթափված չէ ժողովրդից` իրենց դաշինքին ավելի շատ ձայներ չտալու համար. «Ոչ մեկից հիասթափված չեմ, բոլորի ցավն էլ տանեմ. ով տվել ա` շնորհակալ եմ, ով էլ չի տվել, ում տվել ա` թող գնա իրանից էլ պահանջի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top