Գլխավոր Լուրեր Ի՞նչ փուլում են կրկեսի շինարարական աշխատանքները (լուսանկարներ)

Ի՞նչ փուլում են կրկեսի շինարարական աշխատանքները (լուսանկարներ)

1
0

Արդեն ավելի քան հինգ տարի է, շարունակվում են Երևանի կրկեսի նոր շենքի շինարարական աշխատանքները, սակայն բացումը շինարարական աշխատանքներն իրականացնող «Տաշիր գրուպ» ընկերության կողմից ձգձգվում է:

Araratnews.am-ը Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանից հետաքրքրվեց՝ ինչ փուլում են կրկեսի շինարարական աշխատանքները: «Աշխատանքներն ակտիվ շարունակվում են: Սկսվել են ներքին հարդարման աշխատանքները: Մի քիչ էլ որ համբերենք, կունենանք ժամանակակից, լավ կրկես: Կարծում եմ՝ 2020 թվականին Երևանի կրկեսն արդեն կբացվի»,- ասաց Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ կրկեսում պարապ մարդ չկա, բոլորը զբաղված են, հյուրախաղերի են:

Ի դեպ, փորձեցինք կրկեսի ներսում աշխատանքները տեսանկարահանել, սակայն աշխատակիցները թույլ չտվեցին:

Սոնա Դավթյան