Գլխավոր Լուրեր Ի՞նչ սնունդ են մատակարարում մանկատներին. Պիպոյանի ուսումնասիրությունը

Ի՞նչ սնունդ են մատակարարում մանկատներին. Պիպոյանի ուսումնասիրությունը

4
0

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ը մանկատների սնունդն է  ուսումնասիրել  եւ որոշ խնդիրներ հայտնաբերել: ՀԿ-ի ղեկավար Բաբկեն Պիպոյանը Araratnews.am-ին պատմեց ուսումնասիրության արդյունքները: «Ուսումնասիրությունն իրականացրել ենք 2 փուլով: Առաջին փուլում մանկատների աշխատակիցներին բանավոր ծանուցել ենք հայտնաբերված  խնդիրները, մասին, ապա  հետեւել, թե արդյոք արձանագրված խախտումները վերացել են: Ուսումնասիրության  ժամանակ նաև դասընթաց ենք կազմակերպել մանկատների աշխատակիցների համար մթերքի ընդունման կարգի, տարածքի ընդհանուր հիգիենայի մասին»,-մանրամասնեց ՀԿ-ի ղեկավարը:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ն ուսումնասիրել է բոլոր մանկատների սնունդը: «Կան մանկատներ, որտեղ գրեթե խնդիր չի եղել: Աշխատանքները լավ են կազմակերպված եղել»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:

Մանկատներում հիմնական խնդիրը, ըստ ՀԿ-ի ղեկավարի, չափող սարքերին է եւ մատակարարված ապրանքների բնութագրերին է վերաբերում: «Սննդի պահման վայրերում ջերմաչափ չի եղել: Մանկատներին մատակարարված սնունդը մակնշված չի եղել, տեխնիկական բնութագրերին անհամապատասխան ապրանք է  մատակարարվել: Օրինակ, տավարի նրբերշիկի փոխարեն   մատակարարել են հավի նրբերշիկ, յոգուրտի փոխարեն ՝յոգուրտային արտադրանք»,- ուսումնասիրության արդյունքներն է հրապարակում ՀԿ-ի ղեկավարը:

ՀԿ-ի ուսումնասիրությանը զուգահեռ  սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը եւս ուսումնասիրել է մանկատների սնունդը« Արդյունքները դեռ ամփոփում են»,- տեղեկացրեց Բաբկեն Պիպոյանը:

Մանկատների սննդի ուսումնասիրության 2-րդ փուլը՝ խնդիրների վերացումը, «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի ղեկավարի խոսքով, ամփոփման փուլում է:

Սոնա Դավթյան