Կիրակի , 25 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ի՞նչ ծավալի անտառահատումներ են կատարվել Իջևանում

    Ի՞նչ ծավալի անտառահատումներ են կատարվել Իջևանում

    Ի՞նչ ծավալի անտառահատումներ են կատարվել Իջևանում
    Հուլիս 20, 2019 11:42 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ շրջակա միջավայրի նախկին փոխնախարար, փորձագետ Այսեր Ղազարյանը ֆեյսբուքայն իր էջում անդրադարձել է Իջևանի անտառտնտեսության անտառներում կատարված անտառահատումներին՝ ներկայացնելով առաջին արբանյակային GIF պատկերը.

    «Որպեսզի պատկերացում կազմեք, թե ինչ ահավոր ծավալների ապօրինի հատումներ են իրականացվել Իջևանի անտառտնտեսության անտառներում, որպես օրինակ ուղղակի ներկայացնում եմ վերջին մեկ տարվա ընթացքում Իջևանի անտառպետության մոտ 800 հեկտար մակերեսով անտառամասում հատումների ինտենսիվության դինամիկան:

    GIF-ի առաջին արբանյակային պատկերը 2018թ-ի հուլիս ամիս, երկրորդ ՝ 2019թ-ի հուլիս ամիս և երրորդ՝ 2019թ-ի հուլիս ամսվա արբանյակային պատկերը համադրված անտառպետության թափանցիկ քարտեզի (դեղին եզրագծով) հետ, կանաչ գույնով թվերը՝ քառակուսիների և անտառային հատվածների համարներն են…..
    Եվ ամբողջ անտառտնտեսության տարածքով այս վիճակն է….», – գրում է Ղազարյանը:


    Նման թեմաներ

    scroll to top