Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ «Արաբկիր» ԲԿ-ում 14-ամյա երեխա է մահացել։
14-ամյա Անժելան Արագածոտնի մարզի Ճարճակիս համայնքում էր բնակվում։
ArmDaily.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Թալաբանի Սադեյանը հայտնեց, որ երեխան առողջական խնդիր է ունեցել. «Մի քանի տարի բուժվում էր, կարծեմ ոսկորների հետ կապված խնդիր ուներ։ Նորմալ, խելոք ընտանիքից է։ Ծնողները աշխատանք չունեն, անասնապահությամբ են զբաղվում»։
Համայնքապետը նշեց, որ Անժելան իրենից մեծ՝ չափահաս քույր ունի։