Երկուշաբթի , 28 Մայիս 2018

    outputra5huxgif
    Clear
    16°
    Home » Լուրեր » Ի դեմս Ալիևի՝ գործ ունենք 21-րդ դարի Հիտլերի հետ. Շարմազանով

    Ի դեմս Ալիևի՝ գործ ունենք 21-րդ դարի Հիտլերի հետ. Շարմազանով

    Ի դեմս Ալիևի՝ գործ ունենք 21-րդ դարի Հիտլերի հետ. Շարմազանով
    Փետրվար 8, 2018 22:58 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    «Ադրբեջանի սուլթանը հերթական անհեթեթ զառանցանքով է հանդես եկել: Մեկ անգամ չէ, որ նա խոսել է՝ Երեւանը, Հայաստանը իրենց պատմական տարածք լինելու ու հետ գրավելու մասին սա զառանցանք է: Մի քանի ասպեկտով եմ ուզում դրան անդրադառնալ: Անթույլատրելի է, որ 21-րդ դարում որեւէ երկրի առաջնորդ իր հարեւան երկրի նկատմամբ տարածքային պահանջներ ու հողեր հետ վերցնելու կոչեր է անում, եթե անուններն ու ժամանակաշրջանը փոխենք, Ալիեւը հանդես է գալիս այն նույն հայտարարությամբ, ինչ երեսունականներին Հիտլերը: Ի դեմս ադրբեջանական սուլթանի՝ գործ ունենք 21-րդ դարի Հիտլերի հետ»,- այսօր ԱԺ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ալիեւի այն հայտարարությանը, թե «պետք է առավել մեծ ճնշում գործադրել Հայաստանի վրա»:

    «Այսօր նմանատիպ լկտի ու զառանցալի հայտարարությամբ է հանդես գալիս Ադրբեջանի ղեկավարը: Երբ նա խոսում է պատմական տարածքների մասին, պատմությանը քիչ, թե շատ տեղյակ մարդկանց մոտ այն լայն ժպիտ է առաջանում, որովհետև պատմական տարածքների մասին խոսելուց առաջ նախ պետք է պատմություն ունենալ, իսկ Ադրբեջան պետության պատմությունը նույնիսկ 100 տարին չի բոլորել»,- շեշտեց նա:

    Շարմազանովը մեջբերեց Ցիցերոնի հայտնի հայտարարություններից մեկը` դատարկախոսների վերաբերյալ. «Դատարկ կաթսան ավելի բարձր է զրնգում: Այդ ամենը կարելի է կիրառել Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ: Ադրբեջանի սուլթանը լավ կանի, որ իր նախորդների սխալներից դասեր քաղի»,-շեշտեց ԱԺ փոխնախագահը՝ հիշեցնելով Ադրբեջանի նախկին նախագահների դառը փորձը:

    ԱԺ փոխնախագահը նաև նշեց, որ այս հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս՝  Ադրբեջանը բանակցությունների պատրաստ չէ, այլ ընդամենը փորձում է ձգձգել այդ գործընթացը։

     

    scroll to top