Երկուշաբթի , 23 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    27°
    Home » Լուրեր » Ի պատիվ Փաշինյանի քաղաքացին դստերն անվանել է Նիկոլ

    Ի պատիվ Փաշինյանի քաղաքացին դստերն անվանել է Նիկոլ

    Ի պատիվ Փաշինյանի քաղաքացին դստերն անվանել է Նիկոլ
    Մայիս 18, 2018 12:49 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո շատերն են իրենց նորածին զավակներին անվանակոչում Նիկոլ՝ ի պատիվ հեղափոխության առաջնորդի:

    Բայց Հայաստանում ավելի հետաքրքիր մի բան է եղել. քաղաքացիներից մեկն իր դստեր անունն է դրել Նիկոլ, սկզբում ավելացնելով՝ Ռուզաննա:

    Նորածին բալիկը կոչվել է Ռուզաննա Նիկոլ Բաբայան, հայրանունը՝ Էդգար:

    Թեմայի առնչությամբ Araratnews.am-ը կապ հաստատեց ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի հետ, հասկանալու, թե վերջին շրջանում քանի՞ մարդ է իր որդուն կամ դստերն անվանել Նիկոլ:

    Կարինե Կույումջյանը նշեց, որ այս պահին դեռ վիճակագրական տվյալներ չկան, առաջիկա ամիսներին նոր հասկանալի կլինի:

    Մի բան ակնհայտ է` առաջիկա տարիներին Նիկոլ անունը մոդայիկ կլինի:

    Ի պատիվ իրենց սիրելի հերոսների երեխաներին անվանակոչելը բնորոշ է բոլոր ազգերին:

    Հիշեցնենք, որ Նիկոլ անունը հայ ժողովրդի մոտ սկսեց տարածվել այսպես կոչված «Նիկոլի թվից» հետո: Ժողովրդական լայն տարածում գտած «Նիկոլի թիվը» 1837 թվականն էր, երբ Նիկոլայ 1-ինը այցելեց ռուսական իշխանության տակ գտնվող Հայաստան: Ի պատիվ ցարի` Հայաստանում Նիկոլայը վերափոխվեց Նիկոլի:

    Անունների հետ կապված հետաքրքիր մի վիճակագրություն էլ կա: Հնդկական սերիալների՝ Հայաստանում տարածվելուն զուգահեռ, շատերը ի պատիվ հերոսուհիներից մեկի իրենց նորածին դուստրերին անվանակոչում են Իչակի:

    2006 թվականին, երբ Հայաստան էր այցելել Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ժակ Շիրակը, մի քաղաքացի իր նորածին զույգ որդիներից մեկին անվանեց Ժակ, իսկ մյուսին՝ Շիրակ:
    scroll to top