Չորեքշաբթի , 24 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » editorial » Ի վերջո, որն է էներգաբլոկների վթարի պատճառը. մանրամասներ

    Ի վերջո, որն է էներգաբլոկների վթարի պատճառը. մանրամասներ

    Ի վերջո, որն է էներգաբլոկների վթարի պատճառը. մանրամասներ
    Հուլիս 10, 2019 14:36 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այսօր ամբողջ հանրապետությունում կեսօրին հոսանքի տատանումներ և անջատումներ եղան, որը,  ինչպես պարզվեց, Երևանի ՋԷԿ-ի և Հրազդանի 5-րդ էներգաբլոկի անջատման հետևանք է եղել։

    Araratnews.am-ը կապ հաստատեց Հրազդանի ՋԷԿ-ի հետ՝ պարզելու, թե արդյոք այնտեղ ևս խնդիրներ կան։ ՋԷԿ-ի ինժեներ Արտաշես Մնացականյանը մեզ հայտնեց, որ Հրազդան ՋԷԿ-ն արդեն երկու ամիս է՝ չի գործում, իսկ վթարը եղել է Հրազդանի 5-րդ էներգաբլոկում։

    «Հրազդան ՋԷԿ-ը չի մասնակցել այս վթարին, մենք չենք աշխատում։ Խնդիրը 5-րդ էներգաբլոկի հետ է»,- ասաց Մնացականյանը։

    Կապ հաստատեցինք Երևան ՋԷԿ-ի հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ մեր հարցերին կարող է պատասխանել էներգետիկական համակարգի օպերատորը։

    «Բլոկներ են անջատվել, և հիմա լիկվիդացիայի մեջ ենք, չենք կարող մանրամասներ հաղորդել»,- մեզ հետ զրույցում ասաց օպերատորը։

    Իսկ ինչո՞ւ են անջատվել բլոկները՝ նա նշեց, որ տեղյակ չէ․ «Պետք է վթարը վերացնենք, հետո պրիբորներով անալիզ անենք, որ հասկանանք պատճառը»։

    Օպերատորը նշեց, որ գործընթացը մոտ 3 ժամ կտևի։

    Հարցին՝ արդյոք նորից կլինե՞ն հոսանքի անջատումներ կամ տատանումներ, նա ասաց, որ այլևս տատանումներ չկան, դրանք կարգավորվել են․ «Մնում է բլոկները միացնենք, էներգիա արտադրենք, որ անջատված ուղղությունները միացնենք»։

    Իսկ վտանգավո՞ր է բլոկների անջատումը կամ վթարը, օպերատորը պատասխանեց՝ ոչ։

    Հիշեցնենք, որ հոսանքի տատանումների պատճառով մետրոպոլիտենից մարդկանց տարհանում են։

    Այժմ Երևանում էներգամատակարարումը աստիճանաբար վերականգնվում է, սակայն դեռևս կան հոսանքազրկված շրջաններ, քանի որ վթարը վերացվում է ըստ առանձին ուղղությունների:


    scroll to top