Գլխավոր ժամանց Իգլեսիասը և Կուռնիկովան առաջին անգամ ծնող են դարձել

Իգլեսիասը և Կուռնիկովան առաջին անգամ ծնող են դարձել

1
0

Հայտնի թենիսիստուհի Աննա Կուռնիկովան և իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասն առաջին անգամ ծնող են դարձել. հայտնում է Elle-ն:

Դեկտեմբերի 16-ին Կուռնիկովան երկվորյակներ է լույս աշխարհ բերել: Փոքրիկներին անվանել են Նիկոլաս և Լյուսի:

Աղբյուրը գրում է, որ զույգն իրենց հարաբերությունները փորձում է հնարավորինս հեռու պահել պապարացիների ու երկրպագուների աչքից: Վերջին անգամ պապարացիները Կուռնիկովային լուսանկարել էին 2016-ի նոյեմբերին: