Չորեքշաբթի , 25 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Sunny
    Home » Լուրեր » Իջեւանի ջրամբարի փականները պայթեցրել են. Առավոտ

    Իջեւանի ջրամբարի փականները պայթեցրել են. Առավոտ

    Սեպտեմբեր 6, 2017 23:02 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    IMG_0098

    Առավոտ-ը գրում է.

    Խորհրդային տարիներին Իջեւանի «Սպիտակ ջուր» ջրամբարը հանգստի սիրված գոտի էր: Սակայն ջրահեռացման համակարգում խնդիրների պատճառով արհեստական լիճը տարիներ շարունակ հագեցել է ջրաբերուկ տիղմով եւ ավազով:

    Այն գրեթե ամբողջությամբ ցամաքել էր, դարձել անասունների արոտավայր: 2014թ. հոկտեմբերին Իջեւանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Վարդան Ղալումյանի ղեկավարությամբ ձեռնարկել է Աղստեւ գետի հունը բացելու գործողություն, ջրամբարի ջրթող փականները մասամբ բացել են, տրակտորը գետի հունը` մաքրել:

    Սակայն դա բավարար չէր արհեստական լճում կուտակված մեծաքանակ տիղմը մաքրելու համար: Չորացած ջրամբարի տարածքում վերջին տարիներին էքստրեմալ ավտոսպորտի մրցումներ էին անցկացվում:

    Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

    Նման թեմաներ

    scroll to top