Գլխավոր Իրավական Իջեւանի քաղաքապետը ներխուժել է իր սեփական տարածք եւ հարձակվել կնոջ վրա. Shamshyan.com

Իջեւանի քաղաքապետը ներխուժել է իր սեփական տարածք եւ հարձակվել կնոջ վրա. Shamshyan.com

13
0

Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 15-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 09:15-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացի Վալերի Մելիքբեկյանից, ով հայտնել է, որ Իջևան քաղաքի Անկախության 13/41 հասցեում գտնվող իրեն պատկանող տարածքում Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը քաղաքապետարանի աշխատակիցների հետ ապօրինի գործողություններ է կատարում տարածքում, և հարձակվել են տան անդամների վրա:

Ոստիկանությունում Վ. Մելիքբեկյանի կինը՝ Իջևանի բնակիչ, 51-ամյա Նարինե Մելիքբեկյանը հայտնել է, որ նույն օրը իրենց ընտանիքին պատկանող հողամասում շինարարների դեմ ակցիա իրականացնելու ժամանակ Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը մի քանի անգամ հարվածել է իր թիկունքին:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: