Գլխավոր Լուրեր Իջևանի ԲԿ է դիմել 11 քաղաքացի, որից 8-ը՝ ոստիկան

Իջևանի ԲԿ է դիմել 11 քաղաքացի, որից 8-ը՝ ոստիկան

9
0

Հուլիսի 17-ին Իջևանում ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով Իջևանի ԲԿ է տեղափոխվել 11 քաղաքացի, որից 8-ը՝ ոստիկան:

ԲԿ-ից մեզ հայտնեցին՝ ոստիկաններն ունեցել են գլխուղեղի ցնցում, կրծքավանդակի սալջարդեր, պատռված վերքեր՝ տարբեր աստիճանների, սալջարդեր, բայց արդեն դուրս են գրվել։

Իսկ վիրավոր քաղաքացիներն ունեցել են պատռած վերքեր, բժիշկները կարել են վերքեր և դուրս գրել։