Գլխավոր Լուրեր Իջևանի քաղաքապետը հրավիրվել է ոստիկանություն

Իջևանի քաղաքապետը հրավիրվել է ոստիկանություն

10
0

Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանին հրավիրել են ոստիկանություն՝ Իջևանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ բացատրություն տալու։

Ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 15-ին Տավուշի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, կատարվում է հետաքննություն։

Հիշեցնենք, որ տեղեկություն էր տարածվել, որ Իջևան քաղաքի Անկախության 13/41 հասցեում գտնվող իրեն պատկանող տարածքում Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը քաղաքապետարանի աշխատակիցների հետ ապօրինի գործողություններ է կատարում տարածքում, և հարձակվել են տան անդամների վրա:

Ոստիկանությունում Վ. Մելիքբեկյանի կինը՝ Իջևանի բնակիչ, 51-ամյա Նարինե Մելիքբեկյանը հայտնել է, որ նույն օրը իրենց ընտանիքին պատկանող հողամասում շինարարների դեմ ակցիա իրականացնելու ժամանակ Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը մի քանի անգամ հարվածել է իր թիկունքին: