Շաբաթ , 26 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    14°
    Home » Բլոգ » Իլհամ Ալիևի անձնական պատանդը

    Իլհամ Ալիևի անձնական պատանդը

    Իլհամ Ալիևի անձնական պատանդը
    Դեկտեմբեր 7, 2017 22:16 Բլոգ, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

    Թբիլիսիում դատվում է բժիշկ Ֆարման Ջեյրանլին, ում 2017 թվականի մայիսի 23-ին ձերբակալել են Վրաստանի իրավապահ մարմինները: Խնդիրը նրանում է, որ այն կլինիկան , որտեղ աշխատում է Ջեյրանլին և հանդիսանում է նաև կլինիկայի ղեկավարներից մեկը, մեղադրվում է ապօրինի փոխպատվաստումներ անելու մեջ: Օպերացիաներից երկուսի դեպքում հիվանդները մահացել են: Այս գործի շրջանակներում ձերբակալվել է Ֆարման Ջեյրանլին:

    Սակայն բժիշկը հերքում է նման լուրերը և պնդում է, որ իր դեմ կատարվող դատական գործընթացը Իլհամ Ալիևի պատվերն է: Ջեյրանլին սովորել է Ադրբեջանի բժշկական համալսարանում: 1993 թվականից աշխատել է Ադրբեջանում: 1995 թ. Դարձել է Մ.Թորչուբաշևի անվան գիտական եւ վիրաբուժական կենտրոնի տնօրեն: Նա Ադրբեջանի առողջապահության նախարարության գլխավոր վիրաբույժն էր:

    Բժիշկը նշում է, որ Ալիևի հրամանով իրեն հետապնդել ու այժմ էլ պատանդի կարգավիճակում պահում են իր ընդդիմադիր հայացքների համար: Սակայն ինքը երբեք կապ չի ունեցել ապօրինի գործունեության հետ, ավելին ՝ երբեք աշխատանքի վայրում աչքի չի ընկել իր քաղաքական հայացքներով, սակայն այդ ամենի վրա Վրաստանի ղեկավարությունը աչք է փակել ու զրկել է իրեն ազատությունից երկրորդ երկրի նախագահի հրամանով:

    Բժշկի հետ ոչ մի հանդիպում չի թույլատրվում: Ամսեկան երեք անգամ թույլատրվում է հեռախոսազանգի հնարավորություն:

    Նման թեմաներ

    scroll to top