Երկուշաբթի , 29 Մայիս 2017

  •  USD   Առք` 479.50   Վաճառք` 483.50   ՀՀ ԿԲ` 481.77   
  •  EUR   Առք` 533.00   Վաճառք` 543.00   ՀՀ ԿԲ` 540.26   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 500.00   ՀՀ ԿԲ` 496.36   
  •  GBP   Առք` 608.00   Վաճառք` 626.00   ՀՀ ԿԲ` 619.89   
  •  RUB   Առք` 8.43   Վաճառք` 8.60   ՀՀ ԿԲ` 8.50   
  •  GEL   Առք` 186.00   Վաճառք` 207.00   ՀՀ ԿԲ` 199.51   
outputra5huxgif
Partly Cloudy
23°
Home » editorial » Իմ Գեւ ջանն է ծնվելու. ականի պայթյունից զոհված զինվորի մայրը սպասում է տղայի (տեսանյութ)

Իմ Գեւ ջանն է ծնվելու. ականի պայթյունից զոհված զինվորի մայրը սպասում է տղայի (տեսանյութ)

Ապրիլ 19, 2017 14:26 editorial, Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

2016 թվականի օգոստոսի 2-ին ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկում ականի պայթյունից զոհված կրտսեր սերժանտ Գեւորգ Հարությունյանի մայրը՝ Անահիտ Վանյանը, արցունքն աչքերին, բայց հպարտությամբ է խոսում որդու մասին:  Խոսում է մշտապես ներկա ժամանակով:  Գեւորգն անցյալում չէ՝ ասում է մայրը, ձեռքով շոյելով որովայնը: Մոր կրծքի տակ նոր կյանք է բաբախում: Araratnews.am-ի հետ զրույցում տիկին Անահիտը պատմեց, որ Գեւորգի ծննդյան օրը, երբ պետք է լրանար նրա 20-ամյակը, իրեն վատ է զգացել: Հիվանդանոցում արդեն պարզ է դառնում, որ հղի է: Հիմա արդեն գիտեն նաեւ սեռը: Մի քանի ամիս անց լույս աշխարհ կգա Անահիտ Վանյանի արու զավակը, ում անվանելու են Գեւորգ:

Գեւորգ Հարությունյան՝ այդպես է որոշել մայրը: Որդուն բնութագրելիս արցունքները զսպել չի կարողանում:  Բարի, ընկերասեր,  լուսավոր, ժպտերես ու նվիրված Մարդ, ով ոչինչ չէր խնայի իր հարազատի համար:

2015 թվականին զորակոչվել է հայոց բանակ՝ ծառայության անցնելով ԼՂՀ Ասկերանի շրջանում:

Ծառայությունից երբեք չի դժգոհել, մեծ ուրախությամբ է մեկնել ծառայության, շատ շուտ ու հեշտ է հարմարվել, լավ ծառայության ու նվիրվածության համար արժանացել է կրտսեր սերժանտի կոչման: Ջոկի հրամանատար էր:

2016 թվականի օգոստոսի 2-ին Գևորգը զոհվեց ականի պայթյունից՝  փրկելով  իր ջոկի տղաների կյանքը:

Գեւորգ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ նախագահների կողմից «Արիության համար» մեդալներով, նաև պարգևատրվել է Ապրիլյան պատերազմին ակտիվ մասնակցելու և իր ներդրումն ունենալու համար:

 Փայլակ Ֆահրադյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top