Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովը կկայանա Ծաղկաձորում

    «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովը կկայանա Ծաղկաձորում

    «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովը կկայանա Ծաղկաձորում
    Օգոստոս 16, 2019 11:45 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ 2019 թվականի օգոստոսի 17- ին, ժամը 10:00-ին Ծաղկաձորի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկելու է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովը:

    Համաժողովին ներկա կգտնվեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, մարզպետներ, պետական այրեր, տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ, օտարերկրյա ներդրողներ և շահագրգիռ այլ անձինք: Համաժողովի ընթացքում ներկայացվելու է Կոտայքի մարզի ներդրումային պոտենցիալը, 10-ը հաջողված ձեռնարկությունների պատմություններ, մարզի գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային 25 ծրագրեր:

    Օրակարգում ընդգրկված են նաև քննարկումներ կլոր սեղանների շուրջ, տեղական արտադրանքի էքսպո-ցուցահանդես. ակնկալվում է գործընկերային կապերի հաստատում: «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի նպատակն է համախմբել պետական և մասնավոր հատվածին, ակտիվացնել ներդրումային միջավայրը մարզում, հաստատել նոր փոխշահավետ գործակցային կապեր գործարար ոլորտում, մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների:


    Նման թեմաներ

    scroll to top