Գլխավոր Լուրեր «Իմ քայլը» խմբակցությունը ձախողեց կառավարության նախաձեռնությունը․ Փաստաբանների պալատի հայտարարությունը

«Իմ քայլը» խմբակցությունը ձախողեց կառավարության նախաձեռնությունը․ Փաստաբանների պալատի հայտարարությունը

4
0

Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ):

Դեմ քվեարկածների հիմնական մասը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն էին:
Փաստաբանների պալատն իր մտահոգությունն է հայտնում այս անհեռատես և անկանխատեսելի վարքագծի կապակցությամբ, հաշվի առնելով, որ՝

Նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից 07.03.2019թ. թիվ 207-Ա որոշմամբ.

Նախագիծը ՀՀ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում առաջին ընթերցումից առաջ քննարկվել և տրվել է դրական եզրակացություն.

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ ազգային ժողովի կողմից՝ 95 կողմ ձայներով.

Նախագիծը ՀՀ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում երկրորդ ընթերցումից առաջ քննարկվել և տրվել է դրական եզրակացություն:
Նախագծով, ի թիվս այլ կազմակերպչական հարցերի, լուծվել էին նաև անվճար իրավաբանական օգնության հետ կապված որոշ խնդիրներ: Պետք է հիշեցնենք, որ կառավարությունը մի քանի տարի է, ինչ չի ավելացնում հանրային պաշտպանների քանակը՝ ի հակառակ յուրաքանչյուր տարի ավելացող գործերի թվի (որը պայմանավորված է նաև պետության կողմից անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց ցանկը ընդլայնելու հանգամանքով):

Պետության ռեսուրսները խնայելու և արդյունավետ լուծում գտնելու նպատակից ելնելով, կառավարության հետ կազմվել էր հանրային պաշտպանի գրասենյակին օժանդակելու լրացուցիչ հարթակ, որը հանրային պաշտպանի գրասենյակի շարունակական աճող ծանրաբեռնվածությունը զսպելու էր և պետության համար անհամեմատ ավելի քիչ ծախսեր էր առաջացնելու:

Մինչդեռ, որոշ պատգամավորներ, անտեսելով իրենց քաղաքական ուժի առաջնորդի ստորագրած որոշումը, հավանաբար Փաստաբանների պալատի նկատմամբ ունեցած իրենց անբարյացկամ վերաբերմունքով պայմանավորված, մյուս պատգամավորներին հորդորել են ձախողել կառավարության նախաձեռնությունը:

Հատկանշական է, որ մերժելու ենթակա խնդիր պարունակող օրինագիծը չպետք է անցներ այս փուլերով՝ (1) կառավարություն, (2) գլխադասային հանձնաժողովի առաջին քննարկում, (3)առաջին ընթերցում, (4) գլխադասային հանձնաժողովի երկրորդ քննարկում:

Այս պայմաններում, եթե ՀՀ կառավարությունը հրատապ չավելացնի հանրային պաշտպանների քանակը, ապա անվճար իրավաբանական օգնության հետ կապված խնդիրներն անխուսափելի են:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան