Ուրբաթ , 19 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    10°
    Home » editorial » Իմ մեռնելը հետաձգում եմ 30-40 տարով. նախարարը՝ Սեյրան Սարոյանին (տեսանյութ)

    Իմ մեռնելը հետաձգում եմ 30-40 տարով. նախարարը՝ Սեյրան Սարոյանին (տեսանյութ)

    Փետրվար 7, 2018 17:08 editorial, Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման» մասին նոր օրենսդրական նախագիծ: Ըստ այդմ՝ մեծ տուգանքներ  են նախատեսվում  հասարակական վայրերում ծխելու համար:

    Araratnews.am-ը ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է  տուգանքների չափը վերանայել, քանի  որ օրենսդիր մարմնի անդամները եւս դժգոհում են: Մասնավորապես, ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանն ասել էր՝ դա մարդկանցից փող պոկելու ձեւ է: «Բոլոր օրինագծերն ընդունում է ԱԺ-ը: Ինչ ընդունի խորհրդարանը, դա էլ կլինի մեր համատեղ աշխատանքը»,- ասաց Ալթունյանը:

    Սեյրան Սարոյանն ասել էր նաև, որ Լեւոն Ալթունյանը չի ծխում, դրա համար հաջողության մեջ մեռնում է: Ի պատասխան Լեւոն Ալթունյանն ասաց. «Իմ մեռնելը հետաձգում եմ 30-40 տարով»:

    Մանրամասները՝ տեսանյութում:

    Սոնա Դավթյան

    Նման թեմաներ

    scroll to top