Հինգշաբթի , 19 Հունվար 2017

  •  USD   Առք` 484.50   Վաճառք` 488.50   ՀՀ ԿԲ` 486.67   
  •  EUR   Առք` 513.00   Վաճառք` 523.00   ՀՀ ԿԲ` 520.49   
  •  CHF   Առք` 458.00   Վաճառք` 489.00   ՀՀ ԿԲ` 485.94   
  •  GBP   Առք` 587.00   Վաճառք` 604.00   ՀՀ ԿԲ` 599.82   
  •  RUB   Առք` 8.05   Վաճառք` 8.27   ՀՀ ԿԲ` 8.22   
  •  GEL   Առք` 173.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 181.93   
outputra5huxgif
Partly Cloudy
-5°
Home » Լուրեր » Ինչ արվում է` ընտրությունների համար է արվում. իրավապաշտպանը՝ Երանոսյանին մեդալ շնորհելու մասին

Ինչ արվում է` ընտրությունների համար է արվում. իրավապաշտպանը՝ Երանոսյանին մեդալ շնորհելու մասին

Հունվար 11, 2017 15:27 Լուրեր, Հասարակություն A+ / A-

LevonEranosyan-600x400

Տարեվերջին Սերժ Սարգսյանի հրամանագրով ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը պարգեւատրվեց «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով։ Գեներալ-լեյտենանտի կոչում ունեցող Երանոսյանը նախորդ տարի հասցրել էր հասարակական կարգը իշխանությունների համար լավագույնս պահպանել: Նա Սարի թաղում եւ Խորենացու փողոցում զարգացող իրադարձությունների կենտրոնում էր, եւ հենց Երանոսյանի հրամանով էին ծեծի ենթարկում քաղաքացիներին, նաեւ բռնությամբ բերման ենթարկում:

Սերժ Սարգսյանին, սակայն, այս ամենը չի մտահոգում: Ավելին, պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հայհոյած, ինչպես նաեւ Սարի թաղում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս ծեծի ենթարկված լրագրողներին Սարգսյանը խորհուրդ է տալիս մոռանալ կատարվածը, բայց չի մոռանում Երանոսյանին պարգեւատրել հանրությանն անհայտ մեդալով:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Սերժ Սարգսյանի որոշումը համարում է զարմանալի, հատկապես այն պարագայում, որ 2015-2016 թվականներին մարդու իրավունքների խախտման դեպքերը զանգվածային բնույթ են ունեցել Հայաստանում, և հատկապես բարձրաստիճան ոստիկանների գործողություններն են նպաստել դրան:

Ժաննա Ալեքսանյանը չի բացառում, որ այս պարգեւատրումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ շուրջ երեք ամսից ընտրություններ են, իսկ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները հենց այս շրջանում են իշխանություններին պետք:

«Առջևում ընտրություններ են, և պարգևատրումները հենց նրա համար են, որ ոստիկանները շարունակեն նույն ոգով և նույնկերպ: Այսինքն՝ ընտրությունների նախաշեմին ոստիկանները խրախուսվում են: Սա ոչ թե նոր տարվա համար է, այլ  խրախուսվել է հինը, այն, ինչ արվել է: Եվ դա նշանակում է, որ հետագայում էլ ոստիկանությունը կշարունակի նույնկերպ գործել»,- եզրափակեց Ժաննա Ալեքսանյանը:

 Փայլակ Ֆահրադյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top