Կիրակի , 18 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Ինչ աշխատանքներ չեն կարող անել դատապարտյալները

    Ինչ աշխատանքներ չեն կարող անել դատապարտյալները

    Ինչ աշխատանքներ չեն կարող անել դատապարտյալները
    Փետրվար 14, 2018 13:02 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Կառավարության վաղվա նիստում կքննարկվի  կալանավորված անձանց և դատապարտյալներին արգելված աշխատանքների և պաշտոնների ցանկը հաստատելու մասին նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարությունը սահմանում է  այն աշխատանքների եւ պաշտոնները, որտեղ չեն կարող աշխատել դատապարտյալները:  Քրեակատարողական հիմնարկում  դատապարտյալը չի կարող աշխատել`

    1) այն շինություններում, որոնցում տեղակայվում է հսկողություն իրականացնող անձնակազմը, ինչպես նաև որտեղ պահվում են զենք, ծառայողական փաստաթղթեր կամ հատուկ տեխնիկական միջոցներ.

    2)  պահպանության ինժեներական կամ տեխնիկական միջոցների սպասարկման կամ նորոգման աշխատանքներ.

    3) կապի և հեռահաղորդակցության տեխնիկական միջոցների սպասարկման կամ նորոգման աշխատանքներ.

    4) դեղորայքի, դեղանյութերի, բժշկական նշանակության առարկաների պահպանման, հաշվառման, բաշխման, պատրաստման կամ արտադրության աշխատանքներ.

    5) զենքի, թունավոր, պայթուցիկ կամ հրդեհավտանգ նյութերի պահպանման, հաշվառման, բաշխման կամ արտադրության աշխատանքներ.

    6) հեռահաղորդակցության, վիդեո-աուդիո ձայնագրող սարքերի և նկարահանող այլ տեխնիկայի օգտագործման միջոցով կատարվող աշխատանքներ.

    7) մթերային կամ իրերի պահեստների պահպանման աշխատանքներ, ինչպես նաև այդ պահեստներում` որպես վաճառող, գանձապահ, հաշվապահ կամ պետ.

    8)  վարձու աշխատողների նկատմամբ վերադաս պաշտոններ.

    9) ոգելից խմիչքների արտադրություն.

    10) կացինների, դանակների կամ այլ սուր, կտրող, ծակող գործիքների կամ առարկաների արտադրություն:

    Քրեակատարողական հիմնարկից դուրս`

    այլ գործատուների հետ աշխատանքային հարաբերություններ հաստատելու դեպքում արգելվում է ներգրավել հետևյալ աշխատանքներում և պաշտոններում`

    1) դեղորայքի, դեղանյութերի, բժշկական նշանակության առարկաների պատրաստման կամ արտադրության կամ վաճառքի աշխատանքներ.

    2)  զենքի, թունավոր, պայթուցիկ կամ հրդեհավտանգ նյութերի արտադրության կամ վաճառքի աշխատանքներ.

    3) ոգելից խմիչքների արտադրության կամ վաճառքի աշխատանքներ.

    4) դատապարտյալների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցի վարորդ.

    5) ցանկացած տեսակի գիշերային հերթափոխով աշխատանք:

    Արդարադատության նախարարությունը նախատեսում է կանխարգելել  դատապարտյալի կողմից նոր իրավախախտման կամ կրկնահանցագործության ռիսկեր պարունակող աշխատանքների իրականացումը՝ նպաստելով նրա ուղղմանը, վերասոցիալականացմանն ու վերաինտեգրմանը:

    Նման թեմաներ

    scroll to top