Հինգշաբթի , 21 Փետրվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ինչ չարաշահումներ են եղել ատոմակայանում (տեսանյութ)

    Ինչ չարաշահումներ են եղել ատոմակայանում (տեսանյութ)

    Դեկտեմբեր 6, 2018 13:05 Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

    Ատոմակայանում ևս լինելու են շարունակական ստուգումներ: Այսօր Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էներգետիկայի և բնական բաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։

    Ինչ վերաբերում է հարցին՝ ինչ չարաշահումներ են եղել ատոմակայանում, նախարարի պաշտոնակատարը նշեց. «Այս պահին դեռևս ուսումնասիրություններ են գնում, և վերլուծությունների արդյունքում պարզ կլինի՝ ի՛նչ խախտումներ են տեղի ունեցել»:

    Իսկ հարցին, որ այնտեղ ժամանակ առ ժամանակ խախտումներ են լինում, դա նշանակո՞ւմ է, որ այնտեղ վերահսկողություն չկա, Գարեգին Բաղրամյանը պատասխանեց. «Դա նշանակում է, որ կառավարման և հետևելու խնդիրներ են եղել, և այդ բոլոր խնդիրները պետք է լուծենք, որ էլ նման երևույթներ չլինեն»:


    Նման թեմաներ

    scroll to top