Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Ինչ չարաշահումներ են եղել մարզահամերգային համալիրում

    Ինչ չարաշահումներ են եղել մարզահամերգային համալիրում

    Ինչ չարաշահումներ են եղել մարզահամերգային համալիրում
    Դեկտեմբեր 6, 2018 15:01 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մարզահամերգային համալիրի տնօրենի գործունեության մեջ հայտնաբերված չարաշահումները հիմնականում ֆինանսական են: Այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողներին ասաց պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

    Երևան Տոնավաճառ

    «Տենդերով շահել է պահակախումբն այն պայմանով, որ պետք է 24 հոգի աշխատեն, բաց փաստացի աշխատում են 16 հոգի: Խոսքն ամսական շուրջ 1 մլն դրամի մասին է»,- ասաց Բաբայանը:

    Ռիսկեր են հայտնաբերվել նաև սահադաշտի շահագործման ժամանակ: Նարեկ Բաբայանի խոսքով` այն մուտքերը, որոնք ցույց է տվել տնօրինությունը սահադաշտի օգտագործումից, իրականությանը չեն համապատասխանում:

    Նա նաև հայտնեց, որ նոր տարուց հետո համալիրի  տնօրենի թափուր տեղի համար մրցույթ է հայտարարվելու:

     


    Նման թեմաներ

    scroll to top