Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ինչ է ավելացել զինվորների ճաշացանկում

    Ինչ է ավելացել զինվորների ճաշացանկում

    Ինչ է ավելացել զինվորների ճաշացանկում
    Մայիս 24, 2019 14:45 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Լրագրողներն այսօր այցելել են ՀՀ ԶՈւ իրային բազա, որտեղ թիկունքի պետը և թիկունքային ծառայության պատասխանատուները ներկայացրել են զինվորականներին տրվող սնունդն ու հագուստը: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը՝ զինծառայողներին տրվող ներքնազգեստը թարմացված է, կոշիկների փորձարկումներ են անում:

    Կոշիկների երկու տարբերակ է փորձարկվում, որոնցից մեկը՝ մեկ ամիս, մեկը՝ երեք ամիս: Նախատեսված է, որ կոշիկների փորձարկումից վեց ամիս պետք է անցնի, կոշիկն այդքան պիտի «ծառայի» զինվորին, փորձարկումն անցնելուց հետո արդեն կընտրեն: Հագուստների ու ներկայացված իրերի մեծ մասը Հայաստանում է արտադրվում:

    Զինծառայողներին նաև մեղր են տալիս փաթեթներով, այդքան է օրական չափաբաժինը, մնացածի դեպքում թարմացվել է որակը: Զինվորներին տրվող սննդի տեսականու զգալի մասը ևս Հայաստանում է արտադրվում, բացի խտացրած կաթից:

    Ի դեպ, պատասխանատուներն ընդառաջ են գնացել զինծառայողների, հատկապես ժամկետայինների ակնկալիքներին, տապակած կարտոֆիլ են մտցրել սննդակարգում, քանի որ նոր սերունդն ապուրներ չի սիրում:


    Նման թեմաներ

    scroll to top