Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » editorial » Ինչ է կատարվում Վերին Լարսի անցակետում. պարզաբանում

    Ինչ է կատարվում Վերին Լարսի անցակետում. պարզաբանում

    Ինչ է կատարվում Վերին Լարսի անցակետում. պարզաբանում
    Հունիս 23, 2019 12:06 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Վրացական սոցիալական կայքերում տեղեկություններ են տարածվել, որ Ռուսաստանը Վերին Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտքը, և որ Լարսի անցակետում մի քանի կիլոմետրի հասնող խցանումներ են գոյացել:

    Հուսիսային Օսիայի իրավապահ մարմինները հերքել են այդ լուրերը.

    «Մենք աշխատում ենք նորմալ ռեժիմով: Բոլոր գծերը աշխատում են: Հերթեր չկան: Առավելագույնը 20-30 մեքենա է կուտակվում, սպասման ժամանակը տասը րոպե է»,– ասել է Հյուսիսային Օսիայի մաքսային ծառայության մամուլի քարտուղարը Sputnik Georgia-ին տված հարցազրույցում:

    Նրա խոսքով՝ իրենք չեն համոզում ուղևորներին չայցելել Վրաստան, քանի որ դա նրանց իրավունքն է :

    «Առավելագույնը, որ մենք անում ենք, նախազգուշացնում էնք, որ հուլիսի 8-ից Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ Վրաստանի հետ օդային հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցվելու է, չենք կարող ասել, թե ինչ կլինի վաղը, բայց այս պահի դրությամբ Ռուսաստանից Վրաստան մուտքի արգելքի ոչ մի կարգադրություն չենք ստացել», – պարզաբանել է նա:

     


    scroll to top