Գլխավոր Արցախ Ինչ կապ ունի Լևոն Մնացականյանի նշանակումը Սամվել Բաբայանի ստորագրահավաքի հետ. «Ժողովուրդ»

Ինչ կապ ունի Լևոն Մնացականյանի նշանակումը Սամվել Բաբայանի ստորագրահավաքի հետ. «Ժողովուրդ»

14
0

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր տեղի է ունենալու Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ժամանակ երկրորդ ընթերցմամբ քննարկվելու է «ԱՀ Քննչական կոմիտեի մասին» նախագիծը: Հուլիսի 1-ից Արցախն արդեն ունենալու է Քննչական կոմիտե, իսկ կառույցի նախագահ էլ նշանակվելու է ոստիկանապետ Իգոր Գրիգորյանը, ում այդ պաշտոնում փոխարինեց Լևոն Մնացականյանը:

Արցախի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բնական համարեց ժամանակ առ ժամանակ կադրային տեղափոխությունները: «Լևոն Մնացականյանի տեղափոխումը, կարծում եմ, պայմանավորված է առաջիկայում սպասվող որոշակի ակտիվացումներով. Սամվել Բաբայանը ստորագրահավաք է սկսել Սահմանադրության դրույթ փոխելու համար, և հնարավոր է, որ այդ գործընթացը նաև փողոցային ակցիաներով զուգորդվի: Լևոն Մնացականյանը դրա համար նշանակվեց, որպեսզի ունենան լոյալ և ուժեղ ոստիկանապետ»,- նկատեց Խանումյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: