Հինգշաբթի , 23 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Uncategorized @hy » Ինչ մասնակցություն է ունեցել Սուվորովը հայոց պետականության վերականգնման նախագծի մշակմանը

    Ինչ մասնակցություն է ունեցել Սուվորովը հայոց պետականության վերականգնման նախագծի մշակմանը

    Մայիս 15, 2019 21:15 Uncategorized A+ / A-

    Ավետարանում Քրիստոս իր առաքյալներին, որոնք հետաքրքրվում էին, թե ինչպես տարբերեն բարի պտուղը չարից, ասում է՝ «Ամեն բարի ծառ բարի պտուղ է տալիս, և չար ծառ չար պտուղ է տալիս: Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝ լավ պտուղ տալ»:  Ամեն ինչ իդեալական պարզ է, միաժամանակ՝ վախեցնելու աստիճան ճշգրիտ:  Հայ «մոր» կերպարը զուգորդվում է Պարույր Սևակի լացելու աստիճան հուզիչ «մոր ձեռքերի» կամ իր մոր հետ Արշիլ Գորկու նկարի հետ, որում այդ «մոր ձեռքերը» հատուկ չեն ավարտվում, և մինչ օրս վեճեր են գնում, թե ինչ  է դա խորհրդանշում:

    Իսկ ինչ է տեղի  ունենում հայ կանանց հետ, երբ նրանք դուրս են գալիս իրենց իրենց մշակույթի սահմաններից, փոխում ազգանունը, ընտանիք կազմում այլ երկրում: Ի՞նչ հետք է թողնում «հայ մայրը» աշխարհի քաղաքացու վրա: Հայ մայրը, որը կարող է համառորեն պահպանել մեր մշակույթի ավանդական արժեքները, կարող է փոխել ազգանունը, փոխել հավատքը, խոսել և մտածել  մեկ այլ լեզվով՝ «Նրանց պտղից ճանաչեք նրանց»՝ ասում է Փրկիչը: Մնում է  ուսումնասիրել «պտուղները»: 

    Գեներալիսիմուսն ու իր մայրը

    Գեներալիսիմուս Սուվորովի մոր անունը Ավդոտյա Ֆեդոսեևնա Մանուկովա էր: Մոսկվայի 18-րդ դարի նրբանցքներից մեկը կոչվում էր Մանուկովի՝ տանտիրոջ՝ Ֆ.Ս.Մանուկովի՝ Սուվորովի պապի ազգանունով:

    Ավդոտյա Ֆեդոսեևնան ամուսնացել է 18-րդ դարի 20-ական թվականների վերջին և ամուսնուն պարգևել որդի՝ Ռուսաստանի ապագա ականավոր զորահրամանատարին և  երկու դուստրեր: Պատմաբան Մ. Ի. Պիլյաևը գրել է. «Մանուկովա ազգանունն առաջացել  է  հայերեն «մանուկ» բառից, որը  նշանակում է երեխա»: Իսկ մեկ այլ պատմաբան գրել  է.  «Սուվորովը  մայրական կողմից հայ էր, և ծաղրել սիրող, մաղձոտ Պոտյոմկին-Տավրիչեսկին գտնում էր, որ Սուվորովի զինվորական կատակները ակնհայտորեն կովկասյան զվարճախոսություն են հիշեցնում»:

    Արդյոք կիսով չափ իր հայկական ծագման, թե՞ հանգամանքների  բերումով Սուվորովը  գործուն մասնակցություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում: 1782-84 թթ. նա Ղրիմում ռուսականբ զորքերի հրամանատարն էր և կայսրուհի Եկատերինա 2-րդի հանձնարարությամբ կազմակերպել է հայերի վերաբնակեցումը Ղրիմից Դոն:

    Իսկ ավելի  վաղ՝ 1780-ին, Պոտյոմկինի հանձնարարությամբ Իվան Լազարյանի և Հովսեփ Արղությանի հետ Սուվորովը մասնակցել է հայոց պետականության վերականգնման նախագծի մշակմանը նվիրված խորհրդակցությանը և նույնիսկ նշանակվել ռուսական զորքերի աստրախանյան զորախմբի հրամանատար, որը  պետք է իրականացներ  Հայաստանի ազատագրումը:


    Նման թեմաներ

    scroll to top