Գլխավոր Uncategorized Ինչ պատիժ է սպառնում Դավիթ Գրիգորյանին

Ինչ պատիժ է սպառնում Դավիթ Գրիգորյանին

3
0

ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու և քրեական հետապնդում հարուցելու հարցով: Ինչպես ավելի վաղ AraratNews.am-ը տեղեկացրել էր, ԲԴԽ-ն բավարարել է դատախազության միջնորդությունը և  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տվել:

Եթե քննության ընթացքում դատարանը մեղավոր ճանաչի դատավորին, ապա նրան սպառնում է մինչ 4 տարվա ազատազրկում:

ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածում ասվում է.

« 1. Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորն էր, ով նրան ազատ արձակեց և, գործի քննությունը կասեցնելով, ուղարկեց ՍԴ: