Հինգշաբթի , 21 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.38   
  •  EUR   Առք` 570.00   Վաճառք` 578.00   ՀՀ ԿԲ` 573.43   
  •  CHF   Առք` 483.00   Վաճառք` 501.00   ՀՀ ԿԲ` 496.50   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 654.00   ՀՀ ԿԲ` 645.77   
  •  RUB   Առք` 8.17   Վաճառք` 8.35   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 184.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 193.28   
outputra5huxgif
Sunny
30°
Home » Լուրեր » Ինչ պետք է անեն ՌԴ «սև ցուցակում» հայտնված ՀՀ քաղաքացիները

Ինչ պետք է անեն ՌԴ «սև ցուցակում» հայտնված ՀՀ քաղաքացիները

Սեպտեմբեր 14, 2017 13:00 Լուրեր, Հասարակություն A+ / A-

migrant

Ինչ պետք է անեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր հայտնվել են ՌԴ «սև ցուցակում»: Խնդրի վերաբերյալ այսօր ԱԺ նիստի ժամանակ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանին հարցով դիմեց Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ շատ քաղաքացիներ են դիմում այս հարցով: Խոսքն այն ՀՀ քաղաքացիների մասին է, ովքեր երկար ժամանակ Ռուսաստանում են ապրել և գալիս են Հայաստան, ընտանիքներին թողնելով այնտեղ, և հետ գնալիս պարզվում է, որ նրանց մուտքի ճանապարհը ՌԴ փակ է: Եվ քաղաքացիների ընտանիքների մի մասն էնտեղ է, մի մասը` էստեղ, ու նրանք նորից տեսնվելու հնարավորություն չեն ունենում տարիներով»,- նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով խնդրին` Գագիկ Եգանյանն ընդգծեց, որ կան« սև ցուցակներում» հայտնված ՀՀ քաղաքացիներ և ոչ միայն. «Խոսքը վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր կամա թե ակամա, մեծ կամ փոքր խախտումներ են թույլ տվել` գտնվելով Ռուսաստանի Դաշնությունում: Իսկ ՌԴ-ը պրակտիկայում և օրենսդրորեն բավականին պատժամիջոցներ է սահմանել, որը գործում է, երբ անձը դուրս է գալիս Ռուսաստանի տարածքից: Եվ դա բոլոր օտարերկրացիների համար է, ոչ միայն հայերի»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե այդ դեպքում ի՛նչ պետք է անի քաղաքացին, նա նշեց. «Մեխանիզմ է սահմանվել, որով քաղաքացին դիմում է մեր ծառայությանը, և մեր ծառայությունը դիմում է ներկայացնում Միգրացիոն ֆեդերալ ծառայությանը, խնդրելով, որ պատժամիջոցները մեղմեն կամ վերացնեն: Մինչև հիմա ուղարկել ենք 15 հազարի հասնող դիմում, և  6000-ի դեպքում մեր խնդրանքը բավարարվել է»:

Էմմա Հովսեփյան

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top