Չորեքշաբթի , 26 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    25°
    Home » Լուրեր » Ինչ ուզում՝ անում ենք, որովհետև իշխանությունը մենք ենք

    Ինչ ուզում՝ անում ենք, որովհետև իշխանությունը մենք ենք

    Ապրիլ 17, 2018 19:45 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

    Այն, ինչ կատարվում է այս հրապարակում, աննախադեպ է: Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ իր խոսքում նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

    «Այստեղ ուսանողներ են, որոնց առավոտից տարել, պահել են քաղմասերում, բայց ստիպված բաց են թողել. բա ո՞նց կարող էին ուրիշ բան անել, որովհետև դուք եք, դուք եք իշխանությունը»,- դիմելով հավաքված քաղաքացիներին՝ նշեց Միրզոյանը:

    Նա նաև ընդգծեց. «Մենք մտնում ենք այն շենքերը, որոնք ուզում ենք, չենք մտնում այն շենքերը, որոնք չենք ուզում, ուզում ենք Ֆրանսիայի հրապարակ, ուզում ենք Հանրապետության հրապարակ, ինչ ուզում՝ անում ենք, որովհետև իշխանությունը մենք ենք:

    Վաղը Հայաստանի բոլոր քաղաքացիները, բոլորն են գալու, և ձեր հաղթանակն անկասելի է: Ուրեմն առաջ ու միայն առաջ, չեք կանգնում»:

    Նման թեմաներ

    scroll to top