Գլխավոր Լուրեր Ինչ վտանգների առաջ է կանգնած ծաղկած Սևանը. ահազանգում են մասնագետները

Ինչ վտանգների առաջ է կանգնած ծաղկած Սևանը. ահազանգում են մասնագետները

14
0

Սևանա լճի ծաղկման դեպքում կտրականապես արգելվում է այդ ջրով ոռոգել հողը:

Ջրում առկա տոքսինները կարող են հայտնվել մթերքների մեջ: Անասնաբուժական ծառայությունների որակի գծով միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը ահազանգում է, որ երևույթը մեզ մոտ բավականաչափ ուսումնասիրված չէ, որպեսզի մենք պատկերացում ունենանք այն մասին, թե ինչ է կատարվում իրականում:

«2018 թվականի ամռանը ազդանշաններն արդեն ստացվում էին, սակայն ոչինչ չէր ձեռնարկվել: Հարկավոր է համալիր հետազոտություն անցկացնեկ, հասկանալ իրավիճակը, լճի թունավորման մակարդակը:

Հարկավոր է հետազոտել նաեւ կովերին, որոնք սատկել են ոչ միայն լճի ափերի մոտ, այլեւ ավելի հեռու շրջաններում: Միայն մեխանիկական մաքրումը կարող է բավական չլինել, հարկավոր են համալիր հետազոտություններ, վարակված վայրերի քարտեզագրում, եթե կան այդպիսիք, ապատեղեկատվության տարածումից խուսափելու համար: Այս ամենը պետք է անեն համապատասխան պետական գերատեսչությունները», -լրագրողների հետ հանդիպում-քննարկման ասել է մասնագետը:

Նրա համոզմունք հայտնեց, որ կապուտակ Սևանի ծաղկումը կարող է վկայել միկրոցիստին թույնի առկայության մասին, որը սննդային շղթայում հայտնվելու ժամանակ անգամ եռացման դեպքում չի մահանում:

Վերջինս հորդորեց նաև թունաբանական հետազոտություն անցկացնել՝ փաստեկլով, որ ձևացնելը, թե ինչ որ բան արվում է, ոչնչի չի հանգեցնի: Մարդիկ պարզապես տեղեկացված չեն, թե ինչ վտանգներ կարող են պարունակել ջրիմուռները: