Երկուշաբթի , 20 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    23°
    Home » Լուրեր » Ինչի՞ համար է պայքարելու Ռոբերտ Հակոբյանը

    Ինչի՞ համար է պայքարելու Ռոբերտ Հակոբյանը

    Ինչի՞ համար է պայքարելու Ռոբերտ Հակոբյանը
    Հունիս 14, 2018 12:40 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի թեկնածու Ռոբերտ Հակոբյանը պայքարելու է այդ պաշտոնի համար: Aravot.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է հունիսի  14-ին «Հայելի» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ: Պատճառն այն է, որ մյուս հավակնորդը թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի դուստրն է՝ Նորա Գրիգորյանը: Պարոն Հակոբյանը հայտարարում է, որ ոչ մի նշանակություն չունի իր՝ Նիկոլ Փաշինյանի հարեւան լինելը. «80 տոկոսը չի ցանկանում, որ Նորա Գրիգորյանը լինի գեղարվեստական ղեկավար»: Նա նշեց, որ եթե հեղափոխություն չլիներ, Նորա Գրիգորյանը հաստատ կդառնար գեղարվեստական ղեկավար, որովհետեւ թատրոնում բաց տեքստով ասվել էր, որ այդ հարցը լուծում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տիկինը: Լրագրողների հարցին՝ իսկ ինչու է ուզում անպայման դնել իր թեկնածությունը, արդյոք չի՞ օգտվում ստեղծված քաղաքական իրավիճակից, Ռոբերտ Հակոբյանը պատասխանեց. «Ես իմ թեկնածությունը դրել եմ այն պատճառով, քանի որ ուրիշ ոչ ոք չի ուզում տանել այդ ծանր բեռը: Առանց դրա էլ ես ինձ շատ լավ եմ զգում, իմ մոնոներկայացումներով զվռնում եմ աշխարհով մեկ»: Ասուլիսի ժամանակ նա կոչ արեց, որ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը այցելի թատրոն եւ հանդիպի կոլեկտիվի հետ, նաեւ ասաց, որ տիկին Մակունցը չի ճանաչում ոչ մեկին, այլապես կարող են նրան այլ բան ներկայացնել:

    Նման թեմաներ

    scroll to top