Իջևանում խնդիրը ոչ միայն էկոլոգիական է, այլև վերաբերում է որոշակի սոցիալական հատվածի: Իջանում առկա իրավիճակը ոչ միայն էկոլոգիական է, այլև՝ սոցիալական: Այս մասին հանդիպում-քննարկման ասել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանը: Վերջինս համոզված է, որ խնդրի լուծումը պետք է փնտրել ոչ միայն հենվելով այս խնդրի էկոլոգիական բաղադրիչի վրա: Մասնավորապես հարցը պետք է լուծվի տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցության միջցով՝ փորձելով միասնական ջանքերով գտնել այդ խնդրի լուծումը:
ՊՈԱԿ-ի տնօրենը նշեց, որ խնդրի լուծման համար պետք է ծառերի վերամշակումից հետո թափոնների բաշխման համակարգի օգնութմաբ դրանք դուրս բերվեն և մատակարարվեն բնակիչներին:
Կարապետյանի խոսքով՝ Հայաստանի էկոհամակարգը, մասնավորապես անտառները, ի վիճակի չեն լիարժեք բավարարել հանրապետության բնակիչների պահանջները եւ կարիքները, սակայ դա ոչ մի կերպ չի ազդում անտառների ապօրինի հատման իրավիճակի վրա: