Գլխավոր Լուրեր Ինչի հետ է կապված վրացական գինու ստուգումը. Կրեմլի պարզաբանումը

Ինչի հետ է կապված վրացական գինու ստուգումը. Կրեմլի պարզաբանումը

2
0

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել  է, որ վրացական գինու նկատմամբ վերահսկողության ուժեղացումը կապված  չէ Մոսկվայի «տուրիստական պատժամիջոցների» հետ, այս մասին հաղորդում է  Ռիա Նովոստին:

Նրա խոսքով՝ սա կապված չէ անվտանգության հետ:

Պեսկովը նշել է, որ այս որոշման մեջ քաղաքական կոնֆլիկտ չկա:

«Ռոսպոտտեբնադզոր»-ը իրականացնում է իր գործառույթները՝ ստուգում է  մեր երկիր  մատակարարվող արտադրանքը բազմաթիվ երկրներում մշտական հիմքով»,-  պարզաբանել է Պեսկովը:

Ավելի վաղ «Ռոսպոտտեբնադզոր»-ը որոշում էր ընդունել ուժեղացնել հսկողությունը Վրաստանից մատակարարվող ալկոհոլի նկատմամբ: