Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ինչի հետևանք են Սևանի գունային փոփոխությունները (լուսանկար)

    Ինչի հետևանք են Սևանի գունային փոփոխությունները (լուսանկար)

    Ինչի հետևանք են Սևանի գունային փոփոխությունները (լուսանկար)
    Հուլիս 23, 2019 16:03 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել Սևանի գույնին.

    «Ոչ մասնագետների համար…

    Սևանի գույնի մասին

    Սևանա լճի տարբեր երանգներով գունավորումների պատճառահետևանքային կապի մասին ենթադրություններից առաջ նախ մի փոքր անդրադարձ կատարեմ, թե ինչու և ինչ պատճառով ենք մենք տեսնում լճի տարբեր «գույները», ու, ի վերջո, ինչի հետևանքով են տեղի ունենում գունային փոփոխությունները:

    Երբ, ասենք, Սևանա լիճը դիտարկվում է, օրինակի համար, դրոնի օգնությամբ, ամենայն հավանականությամբ գալիս ես այն եզրակացության, որ ջուրը, իրոք, «կապույտ» կամ «փիրուզագույն» է /նկար 1/:

    Կապույտ Սևան

    Արևի ճառագայթների որոշակի երկարության ալիքները կլանվում են, իսկ որոշներն անդրադառնում են ջրի մոլեկուլներից: Կլանվում են կանաչ, կարմիր, դեղին և մյուս «գույները», իսկ կարճ-ալիքային կապույտ և մանուշակագույնն անդրադարձվում են, արդյունքում լիճը տեսնում ենք կապույտ գույնով:
    Երբ լիճը կանաչավուն երանգով է, ապա դա խոսում է պլանկտոնների, մասնավորապես /Սևանի դեպքում/ ցիանոբակտերիաների առկայության մասին: Վերջիններս իրենց քլորոֆիլներով կլանում են արևի ճառագայթների կարմիր և կապույտ «գույները», արտացոլելով կանաչ «գույնը»: Ինչպես կարճ տարբերակով ասում են ՆԱՍԱ-ում. որքան շատ պլանկտոն/ջրիմուռ ջրում, այնքան կանաչ, որքան քիչ՝ այնքան կապույտ:

    Փիրուզագույն կամ կաթնագույն երանգներով Սևան

    Սևանա լճի գույնը, որը վերջին օրերին դիտվում է, բազմաթիվ հարցադրումների առարկա է դարձել, թե, մասնավորապես, ինչո՞վ է դա պայմանավորված:
    Լճերի նման գունավորման պատճառ կարող են լինել ինչպես բնական (հրաբխային, հիդրոթերմալ, սառցադաշտային և այլն), այնպես էլ մարդածին (անթրոպոգեն – հիմնականում ջրիմուռների որոշ տեսակների ծաղկման արդյունքում, չի բացառվում նաև սուլֆադների, քլորիդների ու որոշ այլ միացությունների համապատասխան կոնցենտրացիաների դեպքում):

    Սևանա լճի բնապահպանական խնդիրների պատճառով կարելի է պնդել, որ փիրուզագույն կամ կաթնագույն երանգները պայմանավորված են մարդածին գործոնով:

    Համաձայն միջազգային մի շարք աղբյուրների՝ ջրիմուռների միատոմ (օրինակի համար նշվում է կոկոլիտոֆոր տեսակը) և երկատոմ որոշ տեսակները կան, որոնք ծածկված են լինում կալցիումի կարբոնատի փոքրիկ թիթեղիկներով կամ սիլիցիումի միացություններով: Ջրիմուռների ծաղման արդյունքում այդ թիթեղիկներն առանձնանալով՝ որոշակի ժամանակահատվածում ջրում ստեղծում են շերտ, որում լույսի ճառագայթների ցրման արդյունքում տեսնում ենք կաթնագույն կամ փիրուզագույն երանգները/Կարիբյանների ականջը կանչի/:

    Սևանա լճում ընթացող բացասական գործընթացների մասով.

    Սևանում ջրիմուռային գերառատ ծաղկումից հետո լճի ստորին շերտերում պետք է որ սկսված լինի հիպօքսիայի կամ թթվածնաքաղցի գործընթացը, որի արդյունքում մեծ վնաս է կրելու լճի կենսաբազմազանությունը: Ջրի խոր շերտերում և հատակամերձ հատվածում բնակվող օրգանիզմները, որոնք չեն կարողանալու հեռանալ թթվածնով ավելի հարուստ շերտեր, ամենայն հավանականությամբ՝ ոչնչանալու են:
    Սխեմատիկ պատկերով ներկայացվել է ջրիմուռներով ծաղկման պատճառահետևանքային կապը/նկար 2/»,- գրել է Ղազարյանը:


    Նման թեմաներ

    scroll to top