Գլխավոր Լուրեր Ինչո՞ւ արագաչափերի գործունեությունը չի դադարեցվում․ Փաշինյանի մեկնաբանությունը

Ինչո՞ւ արագաչափերի գործունեությունը չի դադարեցվում․ Փաշինյանի մեկնաբանությունը

1
0

Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ 50 հազարով տուգանքները պակաս են եղել, զոհերն էլ են պակաս եղել։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արագաչափերի խնդրին։

Փաշինյանի խոսքով՝ երբ Կառավարության նիստում հրահանգ եղավ արագաչափերի գործունեությունը առժամանակ դադարեցնելու վերաբերյալ, սոցիալական ցանցերում մարդիկ ահազանգում էին, որ զոհերի թիվը կավելանա։

«Մենք էլ ասեցինք՝ լավ, եթե այսպիսի լայն հանրային անհանգստություն կա, ուրեմն եկեք ոչինչ, փուլային ճանապարհով գնանք առաջ, որպեսզի չստացվի, որ ունքը սարքելու տեղը աչքը հանեցինք»,- ասաց ՀՀ վարչապետը։