Երկուշաբթի , 20 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    23°
    Home » Uncategorized @hy » Ինչո՞ւ այլ երկրներում ազատազրկված ՀՀ քաղաքացիներին չեն կարողանում տեղափոխել հայրենիք

    Ինչո՞ւ այլ երկրներում ազատազրկված ՀՀ քաղաքացիներին չեն կարողանում տեղափոխել հայրենիք

    Ինչո՞ւ այլ երկրներում ազատազրկված ՀՀ քաղաքացիներին չեն կարողանում տեղափոխել հայրենիք
    Փետրվար 14, 2018 11:08 Uncategorized, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Քանի որ այսօր մեր քրեակատարողական հիմնարկները գերծանրաբեռնված են, այդ իսկ պատճառով ստիպված ենք մերժել Ռուսաստանում կամ այլ երկրներում կալանավորված մեր քաղաքացիների` Հայաստան տեղափոխվելու խնդրանքը: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Արսեն Մկրտչյանը:

    «Մարդիկ կան, ովքեր ցանկություն են հայտնում տեղափոխվել Հայաստան, բայց երբ հարցը բարձրացնում ես ու ասում ես՝ էս մարդուն տեղափոխեք, չեն կարողանում` հաշվի առնելով այստեղի քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածությունը: Մեր քաղաքացիներին, որ գնացել են ուրիշ երկիր և ընկել փորձանքի մեջ, իրականում էական չէ` մեղավո՞ր են, թե՞ չէ, էստեղ` բերդերում, պետք է տեղ ազատվի, որ կարողանանք բերել, որովհետև նրանց մեջքին, բացի պետությունից, ուրիշ ոչ մեկը կանգնած չի: Կոնկրետ թիվ չեմ կարող ասել, բայց սա այն դեպքն է, որ եթե նույնիսկ մեկ հոգի լինի, այդ մեկի համար պետք է աշխատել և բերել, և պարտադիր չէ, որ այդ մեկը լինի շատ լավը կամ չգիտեմ ով, բավական է միայն այն, որ նա ՀՀ քաղաքացի է»:

    Փաստաբանը նաև ընդգծեց. «Օրինակ` Ռուսաստանն իր քաղաքացիներին, աշխարհի որ ծայրում էլ կալանավորվում են, առաջին հերթին աշխատում է, որ իր քաղաքացուն վերցնի ու տանի իր մոտ: Հենց առաջինը Պերմյակովի դեպքը. պետությունն ամեն ինչ արեց, որ իր քաղաքացին իր պատիժն իր երկրում կրի: Եվ այդ քաղաքականությունը պետք է մեր պետությունն էլ որդեգրեր, այդ ժամանակ քաղաքացին կհասկանար, որ երբ ինքը կալանավորված է, երբ ինքը փորձանքի մեջ է, որ երկրում էլ լինի, միևնույն է` իր հայրենիքն իրեն օգնության կհասնի»:

    Նման թեմաներ

    scroll to top