Գլխավոր Լուրեր Ինչո՞ւ է 60-ամյա բնակիչը սպառնացել շտապօգնության բժշկին

Ինչո՞ւ է 60-ամյա բնակիչը սպառնացել շտապօգնության բժշկին

3
0

Այսօր առավոտյան տեղեկություն հրապարակվեց, որ Սարի թաղի 60-ամյա բնակիչը սպառնացել է շտապօգնության բժշկին:

Araratnews.am-ը զանգահարեց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ ղեկավար Թագուհի Ստեփանյանին՝ մանրամասներ իմանալու: Նա ասաց, որ նման դեպքն առաջին անգամ չէ: «Այդ մարդը միշտ էլ ոչ սթափ վիճակում է, ոգելից խմիչք օգտագործած ու նման մոտեցում է դրսեւորում բժիշկների հանդեպ»,- մանրամասնեց ծառայության ղեկավարը:

Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ Սարի թաղում եւս մի բնակիչ կա՝ թմրամոլ, որը նման վարքագիծ է դրսեւորում:

60-ամյա բնակիչը, ի դեպ, այսօր առավոտյան նորից զանգահարել է շտապօգնություն եւ կանչ գրանցել: Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ նման հիվանդների մոտ նախընտրում են գնալ ոստիկանի ուղեկցությամբ:

Սոնա Դավթյան