Հինգշաբթի , 13 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Ինչո՞ւ է նախարարի պաշտոնակատարը «Վեոլիա ջուր» ընկերության հաշվին Փարիզ գնացել

    Ինչո՞ւ է նախարարի պաշտոնակատարը «Վեոլիա ջուր» ընկերության հաշվին Փարիզ գնացել

    Ինչո՞ւ է նախարարի պաշտոնակատարը «Վեոլիա ջուր» ընկերության հաշվին Փարիզ գնացել
    Նոյեմբեր 8, 2018 15:07 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, անդրադառնալով «Վեոլիա ջուր» ընկերության կողմից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին կաշառելու դեպքով հարուցված քրեական գործում իր ներգրավվածության մասին լուրերին, նշեց. «Դա ընդամենը գործող օրենսդրությանը ծանոթ չլինելու խնդիրն է, որովհետև եթե ծանոթ լինեն օրենսդրությանը, նախ՝ էնտեղ քրեական գործը հարուցվել է, քանի որ կա հաղորդում, և այնտեղ հիմա ոստիկանությունը, ՀՔԾ-ն պարզում են հաղորդման հանգամանքները: Իսկ ինչ վերաբերում է, որ փորձի փոխանակումը կարելի է կապել ինչ-որ կաշառակերության հետ, ես մի քիչ անհեթեթ եմ համարում»:

    Երևան Տոնավաճառ

    Ճշտող հարցին՝ նա Փարիզ է մեկնել «Վեոլիա ջուր» ընկերության հաշվի՞ն, Գարեգին Բաղրամյանը պատասխանեց. «Վեոլիա ջրի» հաշվին դա չի եղել, դա եղել է «Վեոլիա ջրի» մայր գրասենյակի: Դա ընդունված մոտեցում է, և բոլոր այն երկրներում, որտեղ «Վեոլիա ջուրը» ներկայանում է: Ինքը փորձի փոխանակմամբ հրավիրում է բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցելու և ծանոթանալու իր փորձին: Նման ծրագրերով և՛ լրագրողներ են մեկնել, և՛ հասարակական կազմակերպություններ»:

    Բաղրամյանը նաև ընդգծեց. «Ինչ վերաբերում է նրան՝ դա կապել, թե դրա արդյունքում սակագին է բարձրացել, կարող եք օրենսդրությունն ուսումնասիրել, և կտեսնեք, որ սակագնի ձևավորման մեջ մարդկային գործոնը գրեթե զրոյացված է»:


    Նման թեմաներ

    scroll to top