Չորեքշաբթի , 17 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » editorial » Ինչո՞ւ է սպանվել «օրենքով գող» Անդիկը. Ռուսական մամուլի անդրադարձը

    Ինչո՞ւ է սպանվել «օրենքով գող» Անդիկը. Ռուսական մամուլի անդրադարձը

    Ինչո՞ւ է սպանվել «օրենքով գող» Անդիկը. Ռուսական մամուլի անդրադարձը
    Հուլիս 10, 2019 11:02 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    46-ամյա «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի (Մասիվցի Անդո) սպանության շարժառիթը հնարավոր է եղել է վրեժխնդրությունը՝ նախկինում մեկ այլ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին (Զապ) վիրավորելու համար: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի երեկոյան Մասիվցի Անդոն սպանվել է վարձու մարդասպանի կողմից` Երևանի ոչ կենտրոնական թաղամասերից մեկում: Հայաստանի պատմության մեջ նա դարձավ առաջին մայրաքաղաքում սպանված «օրենքով գողը»:

    Քրեական միջավայրում տեղի ունեցածը գնահատվել  է որպես Երևանի և Գյումրիի «օրենքով գողերի» միջև «պարզաբանումների» վերսկսում: Անձնական հաշվեհարդարից բացի՝ Հարությունյանի սպանության հետևում թաքնված է մնացածին սարսափեցնելու նպատակը: Միևնույն ժամանակ, «օրենքով գողի» սպանությունը, որի ճակատագիրը չի որոշվել  «ժողովում», համարվում է «ամենաթողություն» և պատժվում է մահվամբ:

    Ըստ crimerussian կայքի «Լենինականյան» կլանի  (որի առաջնորդ է համարվում  Զապը) անդամ են հանդիսանում  նաև նրա եղբորորդի Արտեմ Ղազարյանը և Սուրեն Ավետիսյանը: Բոլոր նրանք, ինչպես նաև իրենց համակիր «Ռուսթավիի» կլանի անդամ Լաշա Շուշանաշվիլի Կոբան  2016 թ-ի սեպտեմբերին Երևանում կայացած «ժողով»-ի ժամանակ  ծեծի են ենթարկվել իշխանությունների հետ համագործակցելու մեղադրանքով և զրկվել են  «օրենքով գող»-ի տիտղոսից վեց այլ տեղի «օրենքով գողերի» կողմից, որոնց թվում էր նաև մասիվցի Անդոն:

    Դրանից ոչ ուշ  իրավապահ մարմինների ճնշման ներքո Զապին նեղացնող Աֆո Խոյեցյանը և Սամո Հարությունյանը ստիպված էին լքել Երևանը: Մնացածին նույնպես պարբերաբար թափ են տվել, օրինակ, մեկ տարի առաջ Հայաստանում ապրող բոլոր «օրենքով գողերի» համընդհանուր ստուգման ժամանակ ձերբակալվել էր մասիվցի Անդոն: Ալեքսանդր Մակարյանի (Ալո) հետ միասին, նրան մեղադրել են թմրամիջոցների պահպանման մեջ: Խուզարկման ընթացքում անվտանգության ուժայինները հայտնաբերել են նրա տանը մեթադոնով լի պլաստմասե տարա: Բացի այդ, ըստ որոշ տեղեկությունների, իրավապահները բոլոր ձերբակալված «օրենքով գողերին» բացատրել են Զապի դերն ու նշանակությունը:

    Արդյունքում, «գողական» իշխանությունը կենտրոնացել է Սողոյանի ձեռքերում, ինչը, ըստ երևույթին, լիովին արձակել է նրա ձեռքերը:

    Ըստ այդմ, Անդրանիկ Հարությունյանի ընտրությունը որպես առաջին զոհի կարծես թե անտրամաբանական է: Նա միջին կարգի «գող» էր, վերջերս աշխատում էր շատ չերևալ, և նաև մոլի թմրամոլ էր:

    Նրա և 2017  թ-ի դեկտեմբերին Ստամբուլում Դաթո Պանկիսկիի սպանությունների միջև արդեն զուգահեռներ են տարվել: Այն ժամանակ համարվել է, որ դա արել են Զապի մարդասպանները՝ Դաթո Օզմանովի հրամանով: Վերջինիս հանդեպ ժամանակին նույնպես դատաստան են իրագործվել: Ընդ որում, ինչպես և Մասիվցի Անդոն՝ Դաթո Պանկիսկին նույնպես, գլխավոր գործող անձ չէր հանդիսանում, սակայն, ինչպես համարվում է, տուժել է դեռևս մեկը բոլորի փոխարեն:


    Նման թեմաներ

    scroll to top