Հինգշաբթի , 20 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » editorial » Ինչո՞ւ են հղի 3 անչափահաս աղջիկները. տնօրենը պարզաբանում է

    Ինչո՞ւ են հղի 3 անչափահաս աղջիկները. տնօրենը պարզաբանում է

    Ինչո՞ւ են հղի 3 անչափահաս աղջիկները. տնօրենը պարզաբանում է
    Ապրիլ 10, 2019 15:25 editorial, Իրավական, Լուրեր A+ / A-

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 9-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժին «Քեվօրք և Անիթա Փակումեանների հիշատակի «Հիսուսի Մանուկներ» առողջության կենտրոն»-ից ստացված ահազանգի փաստով։

    Երեք անչափահաս հղի աղջիկ տեղափոխվել է վերոնշյալ կենտրոն: «Քեվօրք և Անիթա Փակումեանների հիշատակի «Հիսուսի Մանուկներ» առողջության կենտրոն»-ի տնօրեն Գագիկ Հարությունյանը Araratnews.am-ի հետ զրույցում հորդորեց մեծ աղմուկ չբարձրացնել: «Այդ աղջիկներն ամուսնացել են, ընտանիք ունեն, հաշվառված են իմ կենտրոնում որպես հղի: Ես էլ օրենքը պահելու համար հայտնել եմ ոստիկանությանը, պարտավոր էի հայտնել իրավապահներին»,- ասաց տնօրենը:

    Գագիկ Հարությունյանն ասաց, որ  սոցցանցերը ողողվել են այս տեղեկատվությամբ, մինչդեռ պետք է հաշվի առնել նաև այդ ընտանիքների հոգեբանական վիճակը:

    Սոնա Դավթյան


    Նման թեմաներ

    scroll to top