Երեքշաբթի , 17 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Sunny
    24°
    Home » Լուրեր » Ինչո՞ւ էր ՀՀԿ-ը Ծաղկաձորում նիստ արել. Վահրամ Բաղդասարյանի պարզաբանումը

    Ինչո՞ւ էր ՀՀԿ-ը Ծաղկաձորում նիստ արել. Վահրամ Բաղդասարյանի պարզաբանումը

    Ինչո՞ւ էր ՀՀԿ-ը Ծաղկաձորում նիստ արել. Վահրամ Բաղդասարյանի պարզաբանումը
    Ապրիլ 16, 2018 12:04 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասաց, որ  հանգիստ եկել է աշխատանքի, չնայած  Բաղրամյան պողոտան փակ էր:

    Ինչպե՞ս է վերաբերվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սկսված բողոքի ակցիաներին: «Սա դրսեւորման մի ձեւ է, որը գծել են մեր քաղաքական գործընկերները: Եթե օրենքի շրջանակում կգործեն, որեւէ խնդիր չի լինի»,- ասաց Բաղդասարյանը:

    Դիտարկմանը, թե փողոցները փակելը ՀՀԿ խմբակցության ղեկավարը նորմա՞լ է համարում, Բաղդասարյանն ասաց, որ դրա գնահատականը կտան իրավապահները:

    Վահրամ Բաղդասարյանը բացառեց, որ հնարավոր է վաղը՝ ապրիլի 17-ին, վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությունը տապալվի, քանի որ  Բաղրամյան պողոտան փակ է. «Տարածքը փոխելու խնդիր չկա: Մեր շենքը Ազգային ժողովն է»:

    Ինչո՞ւ է ՀՀԿ-ը որոշել խորհրդի նիստն անցկացնել Ծաղկաձորում, այլ ոչ Մելիք-Ադամյանի ՀՀԿ-ի գրասենյակում, արդյոք դա փախո՞ւստ էր, ՀՀԿ-ական խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Դա արտագնա նիստ էր, ոչ թե փախուստ: Ընտրել էինք այնպիսի դահլիճ, որ կարողանանք խորհրդի անդամներին տեղավորել, նստելատեղերը շատ լինեին»:

    Նման թեմաներ

    scroll to top