Գլխավոր Լուրեր Ինչո՞ւ Գագիկ Հարությունյանը և Հրայր Թովմասյանը ներկա չէին վարչապետի հետ խորհրդակցությանը

Ինչո՞ւ Գագիկ Հարությունյանը և Հրայր Թովմասյանը ներկա չէին վարչապետի հետ խորհրդակցությանը

8
0

Բարձրագույն դատական խորհրդի ղեկավար Գագիկ Հարությունյանին քաղաքացիներն այդպես էլ թույլ չեն տվել դուրս գալ ԲԴԽ շենքից, որպեսզի մասնակցի վարչապետի հետ խորհրդակցությանը։ Այս մասին հայտնել է ԲԴԽ մամուլի պատասխանատու Արման Խաչատրյանը։

Հանդիպմանը ներկա չէր նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

Նշենք, որ ՍԴ-ի շենքը ևս շրջափակված է, և, հավանաբար, պատճառը դա է, որ Թովմասյանը չի մասնակցել խորհրդակցությանը։