Գլխավոր Լուրեր Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն ինքնաբացարկ հայտնեց. Պապիկյանը պարզաբանում է

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն ինքնաբացարկ հայտնեց. Պապիկյանը պարզաբանում է

0
0

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ դարձած Սուրեն Պապիկյանն այսօր  կուսակցության համագումարից հետո ասաց, որ վարչապետն առաջին անգամ է, որ հրաժարվում է վարչության կազմի ղեկավարումից: «Խոսքը մեկ լիդերի բացառումն է, այլ գործընկերներին նման հնարավորություն ընձեռնելը, որի մասին միշտ խոսել է Փաշինյանը»,- մանրամասնեց  պարոն Պապիկյանը:

Սուրեն Պապիկյանն ասաց, որ յուրաքանչյուրն արժանի էր լինելու  վարչության նախագահ: Իր համար էլ մեծ պատիվ էր ստանալ մեծ քանակի քվեներ իր գործընկերներից:

Հիշեցնենք՝ վարչության նախագահների թեկնածուների համար առաջադրված էին Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը, որոնք ինքնաբացարկ էին հայտնել: