Երկուշաբթի , 25 Սեպտեմբեր 2017

  •  USD   Առք` 476.00   Վաճառք` 479.50   ՀՀ ԿԲ` 477.88   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 573.60   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 495.00   ՀՀ ԿԲ` 493.63   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 655.00   ՀՀ ԿԲ` 648.24   
  •  RUB   Առք` 8.20   Վաճառք` 8.38   ՀՀ ԿԲ` 8.31   
  •  GEL   Առք` 184.00   Վաճառք` 203.00   ՀՀ ԿԲ` 192.31   
outputra5huxgif
Sunny
25°
Home » Լուրեր » Ինչո՞ւ պետք է երկիրը գտնվի ԵԱՏՄ-ում, որտեղ միայն վնասներ է կրում

Ինչո՞ւ պետք է երկիրը գտնվի ԵԱՏՄ-ում, որտեղ միայն վնասներ է կրում

Մարտ 20, 2017 12:46 Լուրեր, Քաղաքական A+ / A-

Հրանտ բագրատյան

Մայրաղաքում միայն կենտրոնը չի կաշառվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորի  թեկնածու առաջադրված ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, նշելով, որ քաղաքի մյուս հատվածներում երկու քաղաքական ուժեր ակտիվ կաշառք են բաժանում. «Արդեն երկու ուժեր կան, որ ցուցակագրում են կաշառքների համար. մի ուժը ներկայանում է իշխանություն, մյուսն էլ, իբր՝ ընդդիմություն»:

Ինչ վերաբերում է իրենց քարոզարշավի ընթացին, Բագրատյանը հավելեց, որ այն բավականին հետաքրքիր է անցնում. «Միանշանակ կարող եմ ասել մարդկանց խոր համակրանքի մասին մեր գաղափարների նկատմամբ, մի ուժի, որն իսկապես իր ծրագրով կարողանում է համոզել, որ ինքը գիտի իրավիճակից ինչպես դուրս գալ: Քաղաքում լուրջ մասսա կա, որ միանշանակ ընկալել է մեր ծրագրերը»:

Ինչ վերաբերում է ծրագրում ներառված տնտեսական կետերին և ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտությանը, բանախոսն ընդգծեց. «Մենք արևմտամետություն չենք քարոզում, մենք քարոզում ենք ազատ տնտեսություն, որը նշանակում է ազատ ընտրություն: Ինչո՞ւ պետք է երկիրը գտնվի ԵՏՄ-ում, որտեղ միայն վնասներ է կրում: ԵՏՄ-ն մեզ կաշկանդելու իրավունք չունի, իսկ այն մեզ կաշկանդում է»:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top