Հինգշաբթի , 18 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ինչո՞ւ վարչապետի աներորդին չի լինի ՔՊ վարչության կազմում

    Ինչո՞ւ վարչապետի աներորդին չի լինի ՔՊ վարչության կազմում

    Ինչո՞ւ վարչապետի աներորդին չի լինի ՔՊ վարչության կազմում
    Մայիս 15, 2019 17:05 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հունիսի 15-ին կայանալու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը, որի ընթացքում ընտրվելու է վարչության նոր կազմը։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ վարչության կազմում չեն լինի ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետի աներորդի Հրաչյա Հակոբյանը։

    Լենա Նազարյանը, Ռոմանոս Պետրոսյանը և Գարիկ Սարգսյանը մեր զանգերին չպատասխանեցին։

    Araratnews.am-ը կապ հաստատեց Հրաչյա Հակոբյանի հետ՝ իմանալու պատճառները։

    «Ես թեկնածությունս դրել էի, հետո ինքնաբացարկ եմ հայտնել և հիմա կուսակցության վարչության կազմի թեկնածու չեմ»,- նշեց Հակոբյանը։

    Դիտարկմանը՝ արդյոք սա անձնակա՞ն, թե՞ ներկուսակցական որոշում է եղել, պատգամավորը պատասխանեց․ «Սա միանշանակ իմ որոշումն է եղել՝ և՛ չառաջադրվելը, և՛ ինքնաբացարկ ներկայացնելը»։

    Հակոբյանի խոսքով՝ սկզբում որոշել է կուսակցության վարչության կազմում ընդգրկվել, բայց հետո մտափոխվել է․ «Էն պահին, երբ լրացնում էի այդ հայտը, վերջնաժակետ կա, քանի որ ես դեռ վերջնական որոշում չէի կայացրել՝ ուզո՞ւմ եմ դնել թեկնածությունս, թե՞ ոչ, բայց վերջնաժակետը լրանում էր, դրեցի թեկնածությունս, հետո մի քանի օր հետո մտածեցի, հասկացա, որ այս փուլում շատ ավելի ուզում եմ պատգամավորական գործունեությամբ զբաղվել, ոչ թե ներկուսակցական և ինքնաբացարկ ներկայացրի»։


    scroll to top