Գլխավոր Լուրեր Ինչպե՞ս է բժիշկներին հաջողվել փրկել Արմեն Ջիգարխանյանի կյանքը

Ինչպե՞ս է բժիշկներին հաջողվել փրկել Արմեն Ջիգարխանյանի կյանքը

1
0

Ռուս գործարար, Արմեն Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը մանրամասներ է պատմել արտիստի առողջական վիճակի մասին: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն:

 «Արմեն Բորիսովիչը երկու շաբաթ անցկացրել է Վերակենդանացման բաժանմունքում, երիկամային անբավարարություն ունի: Բժիշկները նրան վիրահատել են: Բացի այդ, պետք է հաշվի առնել նրա տարիքը, դրանից էլ բոլոր հնարավոր առողջական խնդիրներն են՝ սրտի, թոքերի հետ կապված: Նա բազմաթիվ բժշկական միջամտությունների է ենթարկվում՝ կաթիլային են միացնում և այլն: Բժիշկները պայքարում էին նրա առողջության համար, կրիտիկական վիճակ էր, մենք անհանգիստ էինք: Բարեբախտաբար, այս ամենն արդեն անցյալում է»,- պատմել է նա:

Սողոմոնյանն ասել է, որ ներկա դրությամբ Արմեն Ջիգարխանյանը տանն է, նրա առողջական վիճակն աստիճանաբար կարգավորվում է: Նա նաև տեղեկացրել է, որ Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «խարդախության» հոդվածով: