Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » Ինչպե՞ս է իրականացվելու վեթինգը. արդարադատության փոխնախարարի պարզաբանումը

    Ինչպե՞ս է իրականացվելու վեթինգը. արդարադատության փոխնախարարի պարզաբանումը

    Ինչպե՞ս է իրականացվելու վեթինգը. արդարադատության փոխնախարարի պարզաբանումը
    Մայիս 24, 2019 11:25 Իրավական, Լուրեր A+ / A-

    Ինչպե՞ս է իրականացվելու վեթինգը, արդյոք նույն դատավորները պետք է  քննեն մեղադրվողների գործերը: Այս հարցերն են այսօր քննարկվում ԱԺ-ում անցումային արդարադատությանը նվիրված լսումներում: Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանն ասաց, որ վեթինգն իրականացնում է հանրային ծառայողի բարեվարքությունը երեք հիմնական կոմպոնենտով՝ վերաբերմունքը մարդու իրավունքներին,  վերաբերմունքը մասնագիտական էթիկայի կանոններին եւ ծառայողի գույքային դրությունը:

    ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ  իշխանությունն այդ հարցերի պատասխանը վերջնական չունի: «Դրա համար էլ այս լսումներն ենք կազմակերպել»,- ասաց նա:

    Անդրիաս Ղուկասյանն էլ հարցրեց՝ արդյոք կառավարությունը հրաժարվո՞ւմ է լյուստրացիայի օրենք ընդունելուց:

    ԱԺ նախագահն ասաց, որ իշխանությունը չի կարող պատասխանել՝ լյուստրացիայի մասին օրենք կլինի՞, թե՞ ոչ:


    Նման թեմաներ

    scroll to top