Գլխավոր Իրավական Ինչպե՞ս է իրականացվելու վեթինգը. արդարադատության փոխնախարարի պարզաբանումը

Ինչպե՞ս է իրականացվելու վեթինգը. արդարադատության փոխնախարարի պարզաբանումը

0
0

Ինչպե՞ս է իրականացվելու վեթինգը, արդյոք նույն դատավորները պետք է  քննեն մեղադրվողների գործերը: Այս հարցերն են այսօր քննարկվում ԱԺ-ում անցումային արդարադատությանը նվիրված լսումներում: Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանն ասաց, որ վեթինգն իրականացնում է հանրային ծառայողի բարեվարքությունը երեք հիմնական կոմպոնենտով՝ վերաբերմունքը մարդու իրավունքներին,  վերաբերմունքը մասնագիտական էթիկայի կանոններին եւ ծառայողի գույքային դրությունը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ  իշխանությունն այդ հարցերի պատասխանը վերջնական չունի: «Դրա համար էլ այս լսումներն ենք կազմակերպել»,- ասաց նա:

Անդրիաս Ղուկասյանն էլ հարցրեց՝ արդյոք կառավարությունը հրաժարվո՞ւմ է լյուստրացիայի օրենք ընդունելուց:

ԱԺ նախագահն ասաց, որ իշխանությունը չի կարող պատասխանել՝ լյուստրացիայի մասին օրենք կլինի՞, թե՞ ոչ: