Չորեքշաբթի , 25 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Sunny
    20°
    Home » Լուրեր » Ինչպե՞ս է մարզիկն առանց դահուկների ներկայացնելու Հայաստանը՝ հայտնի չէ

    Ինչպե՞ս է մարզիկն առանց դահուկների ներկայացնելու Հայաստանը՝ հայտնի չէ

    Ինչպե՞ս է մարզիկն առանց դահուկների ներկայացնելու Հայաստանը՝ հայտնի չէ
    Փետրվար 13, 2018 17:24 Լուրեր, Միջազգային, Սպորտ A+ / A-

    Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը Փհենչհանում տհաճ իրավիճակում է հայտնվել:

    Yerkir.am-ի տեղեկություններով՝ մինչ այս պահը լեռնադահուկորդը մարզմանը չի մասնակցել, վազքուղին չի փորձարկել, քանի որ մարզիկին դահուկային գույք չեն տրամադրել, իսկ նրա մարզահագուստի վրա առկա չէ Հայաստան անվանումով համապատասխան նշումը:

    Օլիմպիական խաղերի կազմակերպիչները մեր դահուկորդին պատճառաբանել են, որ նախատեսված ժամկետից ուշ են ստացել մարզիկի անունը, այդ իսկ պատճառով մարզահագուստի վրա համապատասխան նշումներն արված չեն: Նախապես չի պատվիրվել նաև դահուկորդի մարզագույքը:

    Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

    Նման թեմաներ

    scroll to top