Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ինչպե՞ս լավ ձմերուկ ընտրել

    Ինչպե՞ս լավ ձմերուկ ընտրել

    Ինչպե՞ս լավ ձմերուկ ընտրել
    Հուլիս 16, 2019 23:11 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մոտեցել է ամռանն ամենաշատ սպառում ունեցող, բոլորի կողմից սիրված ձմերուկի սեզոնը: Թեև ձմերուկ սիրում են շատերը, սակայն հաճախ այն գնելիս դժվարամում են կողմնորոշվել:

    SHANTNEWS.am-ը ներկայացնում է. թե ինչպես պետք է ընտրել լավ ձմերուկ:

    Մի՞րգ, թե՞ հատապտուղ, և երբ ուտել այն

    Տարածված կարծրատիպ կա, որ ձմերուկը միրգ է, սակայն վերջինս ծառերի վրա չի աճում, իր կառուցվածքով և մի փոքր վերապահումով, մասնագետներն այն դասակարգում են հատապտուղների շարքին:

    Ձմերուկի սեզոնի մասին ևս միֆեր են շրջանառվում: Ոմանք նշում են, որ այն կարելի է ուտել միայն օգոստոս ամսին. քանի որ ձմերուկն այդ ժամանակ բավականաչափ հասած է լինում, սակայն վստահաբար կարելի է ասել, որ հուլիս ամսին ևս կարելի է ուտել լավ ձմերուկ, պարզապես պետք է իմանալ լավ ձմերուկ ընտրելու ճիշտ կանոններ:

    Ինչպե՞ս ընտրել լավ ձմերուկ

    Չափը

    Ինչպես ասում են՝ լավ է ոսկե միջինը: Մեծ ձմերուկները հաճախ լինում են արհեստական կերպով աճեցրած, փոքր ձմերուկները կարող են դեռ հասած չլինել, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում ընտրել միջին չափի ձմերուկ:

     

    Ձմերուկ էգ և Որձ

    Կենսաբանության դասերից կարող եք հիշել, որ ձմերուկները լինում են էգ և որձ: Որձ ձմերուկները սովորաբար լինում են մեծ, ունենում են  մեծ կորիզներ և այդքան էլ համեղ չեն, իսկ էգերն ունենում են փոքր կորիզ, չափերով ավելի փոքր են և շատ քաղցր:

    ՊոչըDhMLg-1W0AEmFtgը պետք է լինի դեղին և մի փոքր չորացած: Դա կնշանակի, որ այն արդեն հասել է: Խորհուրդ չի տրվում գնել կանաչ պոչով ձմերուկ:

    Ձայնը

    Արդեն հասած ձմերուկին հարվածելիս կարելի է լսել հնչեղ և մի տեսակ շարունակական ձայն: Եթե ձմերուկը մի փոքր սեղմեք ներքևից, և այն թեթև դղրդա, ապա լավ ձմերուկ է:

    arbuz-myakot-korsemenwidescreen-high-definition-desktop-wallpaper-backgrounpicture-free-free-wallpapers-colorful-widescreen-2048x1360

    Մի վերցրեք կտրած ձմերուկ

    Հաճախ խանութներում կարելի է տեսնել, թե ինչպես են վաճառում կտրած ձմերուկ, կամ էլ  շուկայում վաճառողը կարող է առաջարկել կտրել ձմերուկը ձեր աչքի առջև: Կտրած ձմերուկը, հնարավոր է, մինչև տուն հասցնելը վտանգավոր մանրէներով վարակվի, ուստի խորհուրդ. ձմերուկը կտրեք տանը:

    Հուսով ենք, որ այս խորհուրդներից հետո, ձմերուկ ընտրելը ձեզ համար բարդ չի լինի:


    Նման թեմաներ

    scroll to top